2016 թվականի Հոկտեմբերի 12-ին, Արմավիր քաղաքի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Լուսինե Ավետիսյանին։ Մենք՝ Արմավիրի մարզի ասմունքի դպրոցի սաներով ներկայացրեցինք Լուսինե Ավետիսյանի ստեղծագործությունները, որոնց սիրել էինք առաջին իսկ ընթեցումից։ Ցերեկույթի ժամանակ մենք հաղորդակիցը եղանք ոչ միայն իր գրական արվեստին, այլ նաև քանդակագործական։ Եվ այս ամենով չի սահմանափակվում իր նվիրումների շարքը արվեստի բնագավառում։ Նա միակն է հայ գրականության մեջ ով Աշխարհաբառի է փոխադրել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ <<ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ>>։ Ցերեկույթից հետո Լուսինե Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց. արտահայտելով իր կարծիքը Ասմունքի դպրոցի սաների մասին, որը ներկայացնում եմ ստորև՝
Արմաւիր մարզի Ասմունքի դպրոցի սաները, որոնց անչափ սիրեցի՝ նրանց մաքուր հոգիների, ինձ խոնարհեցնող նրանց ակնածանքի եւ արուեստի հանդէպ նրանց երկիւղածութեան համար... Շնորհակալ եմ Հռիփսիմե Ավետիսյան-ին՝ նուիրումով եւ մեծ պատասխանատուութեամբ նման սերունդ կրթելու համար... (աղբյուր)



